Ռեդնափ. Հպարտությունս թույլ չէր տա 100 մլն ֆունտ վճարել Պոգբայի համար
МЕЖДУНАРОДНОЕԼոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնափը հայտնել է, որ պայմանագիր կկնքեր Դելե Ալիի հետ, եթե աշխատեր «Մանչեսթեր Յունայթեդում»: Անգլիացի մասնագետն իմաստ չի տեսնում ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու մեջ, ով ավելի վաղ հանդես էր գալիս մանչեսթերցիների կազմում, սակայն ակումբից հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակով:
«Եթե աշխատեի «Մանչեսթեր Յունայթեդում», ապա կտխրեի, որ ֆուտբոլիսն անվճար է հեռացել մեզնից, իսկ մենք հետո ստիպված ենք 100 մլն ֆունտ վճարել նրան վերադարձնելու համար: Հպարտությունն ինձ թույլ չէր տա նման գումար վճարել:
Եթե ընտրության հնարավորություն ունենայի, ապա Պոգբային կնախընտրեի Ալիին»,- Ռեդնափի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



