Բանգլադեշում ահաբեկչությունից հետո իշխանությունները արգելել են իսլամական ալիքի հեռարձակումը
МЕЖДУНАРОДНОЕԲանգլադեշի իշխանությունները արգելել են երկրում հեռարձակվող Peace TV հայտնի իսլամիստական հեռուստաալիքի հեռարձակումը:
BBC-ի փոխանցմամբ՝ դա պայմանավորված է այն մեղադրանքով, ըստ որի հեռուստաալիքի եթերում հնդիկ քարոզիչ Զաքիր Նաիկայի ելույթն է ոգեշնչել առնվազն երկու ծայրահեղականի անցյալ շաբաթ մայրաքաղաք Դաքքայի արվարձաններից մեկում ահաբեկչություն կազմակերպելու, որի հետևանքով 22 մարդ էր զոհվել:
Նշվում է, որ հարձակումն իրականացնողներից երեքը սովորում էին Բանգլադեշի լավագույն դպրոցներում և համալսարաններում:
Դաքքայի կառավարությունը երկրի դպրոցներին և բարձրագույն ուսումնական հաստատություններին կոչ է արել տեղյակ պահել իշխանություններին, եթե այս կամ այն ուսանողը դասերից բացակայում է 10 օրից ավելի ժամկետով:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



