Ամերիկացի ոստիկանները պատմել են Դալասի հրաձիգին ոչնչացրած ռոբոտի մասին
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկացի ոստիկանները մանրամասն պատմել են տեխնիկական այն միջոցների մասին, որոնք օգտագործվել են Դալասում Միկի Կսավյեր Ջոնսոնին չեզոքացնելու ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ տեղեկությունը հայտնվել է քաղաքային ոստիկանության դեպարտամենտի կայքում:
«Օգտագործվել է Remotec F-5 ռոբոտը, որը հագեցած է եղել С4 պայթուցիկով: Դրա ընդհանուր քաշը կազմել է մեկ ֆունտ (մոտ 450 գրամ):
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ իրավապահ մարմինները որոշել են հրաձիգին ոչնչացնել այն բանից հետո, երբ նրա հետ պայմանավորվելու ջանքերը հաջողություն չեն ունեցել:
Հուլիսի 8-ի գիշերը Դալասում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկաների խմբի ուղղությամբ կրակ էր բացվել: Երեք իրավապահ զոհվել էր դեպքի վայրում, երկուսn ավելի ուշ մահացել էին հիվանդանոցում: Եվս 6 ոստիկան վիրավորվել էր, նրանից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր էր: Հարձակման կասկածյալն ԱՄՆ բանակի պահուստային Միկի Կսավյեր Ջոնսոնն արգելափակվել էր ստորգետնյա ավտոկայանատեղիում և սպանվել օրինապահների կողմից:



