«Անտուան Գրիզմանը Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հետ գտնվում է նույն մակարդակի վրա»
СПОРТՖրանսիայի հավաքականի լավագույն ռմբարկուին բարձր են գնահատում թիմում:
«Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, եթե ոչ լավագույնը: Նա շատ է աշխատել այն բանի վրա, որպեսզի հասնի այն ամենին, ինչ նա հիմա ունի: Նա բացառիկ ֆուտբոլիստ է, ում դեմ հեշտ չի լինի: Նրան չի կարելի տեսադաշտից կորցնել ոչ մի րոպե, պետք է միշտ կողքը լինել և չտալ ազատ տարածություն:
Իմ կարծիքով, նույն մակարդակի վրա է գտնվում նաև Անտուանը: Նա Ռոնալդուի և Մեսսիի հետ նույն մակարդակի վրա է: Նա դժվար ճանապարհ է անցել և արժանիորեն հայտնվել է այնտեղ, որտեղ որ հիմա է»,- «Եռագույնների» պաշտպան Բակարի Սանյայի խոսքերն է մեջբերում AS-ը:
Այսօր Եվրո-2016-ի եզրափակչում կհանդիպեն Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականները:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



