Հարավային Սուդանի մայրաքաղաքում բախումների ընթացքում 270 մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՀարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում այս շաբաթ բախումների զոհերի թիվը հասել է 272-ի: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Հակամարտության կողմերը նախագահ Սալվե Կիիրին հավատարիմ ուժերն ու փոխնախագահ, ընդդիմության առաջնորդ Ռիեկա Մաշարի կողմն անցած զորքերն են: Ե՛վ Կիիրը, ե՛ւ Մաշարը պնդում են, որ չգիտեն, թե ինչն է հանգեցրել բռնության սրման:
Հիմնական բախումները գրանցվել են հուլիսի 8-ին՝ Մաշարի եւ Կիիրի միջեւ նախանշված հանդիպումից առաջ: Գործիչները ծրագրում են հուլիսի 9-ին նշվող Հարավային Սուդանի Անկախության օրվա նախաշեմին հաշտության նոր պայմանագիր կնքել:
Հարավային Սուդանն անկախություն է ձեռք բերել 2011 թվականին: Այդ ժամանակից ի վեր երկրում կայունություն չի հաստատվել, իսկ 2013 թվականից երկրի ղեկավարի եւ փոխնախագահի միջեւ սկսված հակամարտությունը շարունակվում է մինչ օրս: Այն ժամանակ Կիիրը հայտարարեց պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին՝ դրա կազմակերպման մեջ մեղադրելով Մաշարին:



