Չեխիայում մերձքաղաքային գնացքների բախվելու հետևանքով վիրավորվել է յոթ մարդ
МЕЖДУНАРОДНОЕԿիրակի օրը Արևմտյան Չեխիայում Կառլովի Վարի քաղաքի մոտակայքում բախվել է երկու մերձքաղաքային ուղևորատար գնացք, հայտնում է ТАСС-ը:
«Արտակարգ դեպքի հետևանքով գնացքներում գտնվող 15 մարդուց յոթը վնասվածք է ստացել, այդ թվում՝ ուղևորներ և մեքենավարներ»,- լրագրողներին հայտնել է երկրի պետական երկաթգծային վարչության ներկայացուցիչ Մարտին դրապալը:
«Գնացքների ճակատային բախումը տեղի է ունեցել Ռոտավա կայարանի մոտ: Մեքենավարները, որոնք սխալմամբ գնացքներն ուղղել են մեկ երկաթուղային գծի ճանապարհի վրա, հասցրել են արգելակել: Գնացքները բախվել են իրար փոքր արագության վրա: Դրա շնորհիվ հաջողվել է խուսափել զոհերից: Վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ»,- ընդգծել է նա:
Նախնական տվյալներով՝ արտակարգ պատահարի պատճառը մարդկային գործոնն է եղել: Մեքենավարներից մեկը չի նկատել արգելող ազդանշանը և դուրս է բերել գնացքը երկաթուղային գծերի վրա, որոնցով ընթանում էր դիմացից եկող գնացքը:



