Աբխազիայի ԿԸՀ ղեկավար. Հանրաքվեն կարող է չկայացած ճանաչվել
МЕЖДУНАРОДНОЕԱբխազիայում նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով հանրաքվեն կարող է չկայացած ճանաչվել՝ բնակչության ցածր ակտիվության պատճառով: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է երկրի ԿԸՀ ղեկավար Բատալ Տաբագուան:
«Եթե հանրաքվեն, առայժմ չեն կարող իմանալ արդյունքների մասին, չկայացած ճանաչվի, Հանրաքվեի մասին օրենքի համաձայն՝ երկու տարի անց հնարավոր կլինի նույն հարցով նոր հանրաքվե անցկացնել»,- ասել է նա:
Այսօր անցկացվող հանրաքվեի ժամանակ Աբխազիայի քաղաքացիները պետք է պատասխանեն հետեւյալ հարցին. «Անհրաժեշտ համարո՞ւմ եք Աբխազիայի հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունների անցկացումը»:
Ժամը 12:00-ի տվյալներով, հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 0.54%-ը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



