Բոլոր մանրամասները Ջուսի գաղտնի ամուսնությունից և կազմակերպած երեկույթից
ЛАЙФ
Երգչուհի Ջուսը երեկ նշում էր ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ բոլոր մտեիմներին հրավիրել էր Երևանի ռեստորանային համալիրներից մեկը՝միասին նշելու տոնական օրը։ BlogNews-ը ներկայացնում է երեկույթի ամենահետաքրքիր պահերը։
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկույթի ընթացքում երգչուհին և սիրելին՝ Վահագնը, անակնկալի են բերել բոլորին՝ հայտարարելով, որ հունիսի 28-ից օրինական ամուսիններ են։ Պարզվում է՝ զույգը բոլորից թաքուն զագս է գնացել և միությունը հաստատել այնտեղ։BlogNews-ի հետ զրույցում Ջուսն ասաց, որ ամեն բան գաղտնի անելու և անակնկալ հայտարարելու նախաձեռնությունը ոչ թե իրենն է եղել, այլ ամուսնունը։
«Վահագնը ուզում էր բոլորին անակնկալի բերենք։ Տարեդարձիս առթիվ ես ուզում էի փոքրիկ երեկույթ կազմակերպել, սակայն նա ասաց, որ ուզում է ռեստորանում միջոցառում կազմակերպել»,- պատմեց երգչուհին։ Խոսելով ամուսնու նվերի մասին՝ Ջուսը նշեց, որ Վահագնը իրեն գեղեցիկ ադամանդե մատանի է նվիրել և տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն։
Զույգն առայժմ միասին չի ապրում, քանի որ նրանց բնակարանում վերանորոգման աշխատանքներ են անում։ Ըստ Ջուսի՝ մի քանի ամսից կսկսեն միասին ապրել։ Երգչուհին նշեց, որ հարսանիք էլ են անելու, սակայն առայժմ չգիտի՝ երբ։ «Հարսանիքը գաղտնի չենք անի։ Բոլորը կիմանան այդ մասին:)»,- նշեց նա ու խոստացավ հարսանիքի լուսաբանման բացառիկ իրավուքնը BlogNews-ին վստահել։
Շարունակությունը՝ այստեղ




















































