Աշխարհի ամենաթունավոր վայրերը
ЛАЙФԱյսօր միլիոնավոր մարդիկ ապրում են ծայրահեղ թունավոր վայրերում: Այս մարդիկ անպաշտպան են և անտեսված հասարակության կողմից: Սա դաժան իրականություն է, որը անհապաղ մեր միջամտության կարիքն ունի, քանի որ երկրագունդը մեր տունն է, և մենք պետք է հոգ տանենք դրա ամեն մի անկյան մասին: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի յոթ ամենաթունավոր վայրերը:
-
Յամունա գետ, Հնդկաստան
Միլիոնավոր մարդիկ իրենց աղբը նետում են հենց այս գետի մեջ: Չնայած այս գետը համարվում է աշխարհի ամենաաղտոտված գետերից մեկը, սակայն Նյու Դելիի բնակչության մեծ մասը իր խմելու ջուրը ստանում է հենց Յամունա գետից:

-
Կարաչայ լիճ, Ռուսաստան
Ռուսաստանում գտնվող այս լիճը նկարներում ուղղակի հիասքանչ տեսք ունի, սակայն սա համարվում է աշխարհի ամենաթունավոր վայրերից մեկը, քանի որ այս լճի մեջ կան մեծ քանակությամբ ռադիոակտիվ թափոններ: Լճի շրջակայքում ապրողների մոտ եղել են քաղցկեղի և այլ հիվանդությունների բազմաթիվ դեպքեր:

-
Լինֆեն, Չինաստան
Մոխիր, ածխաթթվի մոնօքսիդ, ծծմբի օքսիդ, արսենիկում, կապար, ազոտի օքսիդներ, որոնք բազմաթիվ են և դուք կարող եք թվարկել: Ածխի լեռնահանք ունեցող այս քաղաքը ունի բոլոր թունավոր նյութերը:

-
Ռոնդոնիա, Բրազիլիա
Մոտ 50 հազար մ/ք տարածք ունեցող գեղեցիկ ջունգլին այրել են, և արդյունքում այս տարածքը Ամազոնի տրոպիկական անտառների ամենաշատ անտառահատված վայրն է:

-
Լա Օրոյա, Պերու
Պերուական այս քաղաքի կապարից աղտոտված օդը, հողը և ջուրը ազդել են բնակչության առողջական խնդիրների կտրուկ աճին: Ամեն ինչ սկսվեց, երբ ամերիկյան ընկերությունը թույլ տվեց այս գեղեցիկ քաղաքով տարածել թունավոր կապարը:

-
Մեծ խաղաղօվկիանոսյան աղբի կույտ
Սա աղբի կղզի է Հյուսիսային խաղաղ օվկիանոսում: Սա Տեխաս նահանգից երկու անգամ մեծ է: Այստեղ հիմնականում պլաստմասե իրեր են:

-
Տիեզերք
Անզեն աչքով անհնար կլինի տեսնել, սակայն տիեզերքում կա մոտ 2 միլիոն կիլոգրամ մարդու կողմից արտանետված բեկորներ, ինչպես օրինակ հին արբանյակներ և մասնիկներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



