Թուրքիան ցանկանում է վերսկսել բանակցությունները ՌԴ հետ ազատ առևտրի գոտու շուրջ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո ակնկալում է վերսկսել բանակցությունները ազատ առևտրի գոտու ստեղծման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:
«Վեց ամիս առաջ մենք շատ դրական կետի վրա էինք: Մենք սկսել էինք բանակցությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ: Դա շատ բան է նշանակում: Այժմ մենք կշարունակենք նույն կետից, որտեղ կանգ ենք առել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զեյբեքչին` ամփոփելով ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչևի հետ ունեցած հանդիպման արդյունքները: Բանակցությունները տեղի են ունեցել G-20 երկրների առևտրի նախարարների հանդիպման շրջանակում:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



