Բեն Աֆլեկը և Ջենիֆեր Գարները իրենց բաժանման մասին հայտարարությունն անելուց մեկ տարի անց դեռ փորձում են «պարզել իրենց հարաբերությունները»
ЛАЙФԲեն Աֆլեկը և Ջենիֆեր Գարները դեռ փորձում են հասկանալ, թե ինչ փուլում են իրենց հարաբերությունները: Հոլիվուդյան զույգը դեռ չի կողմնորոշվել, թե արդյոք պետք է պաշտոնապես բաժանվել թե ոչ, քանի որ նրանք ունեն երեք երեխաներ՝ 10-ամյա Վիոլեթը, 7-ամյա Սերաֆինան և 4-ամյա Սամուելը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ նրանք դեռ չեն կողմնորոշվել, թե ինչպես պետք է անել: Բենը չի ուզում ամուսնալուծվել և, հավանաբար, նա իր դիրքորոշումը չի փոխի: Ջենիֆերը հրաշալի ժամանակ է անց կացրել Եվրոպայում Բենի և երեխաների հետ: Նա շատ երջանիկ տեսք ուներ, որբ վերադարձել էր Լոս Անջելես: Նախկինում Ջենիֆերը անդրդվելի էր ամուսնալուծության հարցում, սակայն ճանապարհորդությունից հետո նա կարծես թե խոսափում է շոշափել ամուսնալուծության թեման:
Մի բան հստակ է. Բետմենի դերակատար Բեն Աֆլեկը և դերասանուհի Ջենիֆեր Գարները հստակ դիրքորոշում ունեն. նրանք չեն ցանկանում շտապ որոշումներ կայացնել:
PEOPLE ամսագիրը նշում է, որ Բենը և Ջենիֆերը իրենց շատ լավ են զգում և վայելում են այն կարգավիճակը, որում գտնվում են: Ոչինչ չի փոխվել նրանց հարաբերություններում: Նրանց համար երեխաները միշտ առաջին տեղում են: Ամսագիրը նաև ավելացնում է, որ Ջենիֆերը դեմ չէ Բենի հետ կրկին միանալուն:
«Ջենիֆերը փոքր-ինչ շփոթված է: Նա իր մոտիկ ընկերներին պատմել է, որ սկսել է աստիճանաբար ընդունել այն գաղափարը, որ նրանք կարող են միանալ: Ջենիֆերը հավատում է, որ Բենը արդեն պատրաստ է փոխվելու և իր սխալները շտկելու:»
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



