Այս տղան բարձրաձայն լացում էր քաղաքի հրապարակում. իմանալով պատճառը՝ դու ուղղակի կփշաքաղվես
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Մի օր խուլ երիտասարդ Մուհարեմը դուրս է գալիս տնից ու բացահայտում, որ բոլոր իրեն հանդիպած մարդիկ գիտեն ժեստերի լեզուն: Կարճ ժամանակ անց նրա զարմանքը վերածվում է կատարյալ շփոթվածության, որովհետև այն, ինչ այդ օրը կատարվում էր իր հետ, նման էր հեքիաթի: Իսկ այդ հրաշքը կազմակերպել էին մի քանի ընկերություններ, որոնք մեկ ամիս շարունակ ողջ շրջանին անվճար ժեստերի լեզու են դասավանդել:


Այդ օրը Մուհարեմի ողջ երթուղու երկայնքով տեղադրվել էին թաքնված տեսախցիկներ,և որպեսզի տղան չշեղվեր իր սովորական ճանապարհից, այդ օրը նրան քույրն էր ուղեկցում, որն էլ այս ամենի հեղինակներից էր:

Առաջին ուրախությունը մի մարդ էր, ով տեսնելով Մուհարեմին՝ ժեստերի լեզվով նրան «բարի լույս» ասաց:

Այնուհետև խմորեղենի խանութի վաճառողը խանութ մտած խուլ տղային ժեստերի լեզվով խորհուրդ տվեց գնել հենց նոր պատրաստված գաթան:Մրգեղենի կրպակի տարածքում մի տղա նախապես մրգեր թափեց և երբ կողքով անցնող խուլ տղան օգնեց նրան հավաքել մրգերը, վաճառողը ժեստերի լեզվով նրան շնորհակալություն հայտնեց ու խնձոր առաջարկեց:


Իսկ անկյունից դուրս եկած աղջիկը ժեստերի լեզվով ներողություն խնդրեց տղայից նրա ոտքը տրորելու համար: Մուհարեմը չէր հասկանում՝ ինչ է կատարվում, նա ապշած էր:Այնուհետև, երբ Մուհարեմը քրոջ հետ տաքսի նստեց, վարորդը սկսեց շփվել իր հետ ժեստերի լեզվով: Որքան շատ էին երիտասարդները մոտենում հրապարակին, այնքան ավելի էր մոտենում ֆլեշմոբի հանգուցալուծումը: Եվ ահա այդ պահին մեծ լազերային էկրանի վրա հայտնված աղջիկը ժեստերի լեզվով բացատրեց տղային, թե ինչ է կատարվում:

Մուհարեմին մոտեցած ընկերներն ու հարևանները պատմեցին տղային տեղի ունեցող ֆլեշմոբի մասին: Տղայի հուզմունքն աննկարագրելի էր:Նման ուշադրության նա երբեք իր կյանքում չէր արժանացել:


.jpg)
Այս պատմությունը մեզ ապացուցում է, որ անհաղթահարելի ոչինչ չկա կյանքում: Պարզապես մարդիկ պետք է մի փոքր ավելի բարի ու սրտացավ լինեն նրանց հանդեպ, ովքեր ֆիզիկական սահմանափակումներ ունեն:



