Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվեից
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի կառավարությունը բացասական պատասխան է տվել խնդրագրին, որով պահանջվում էր Եվրամիության կազմից դուրս (Brexit) գալու հարցով երկրորդ հանրաքվե իրականացնել: Որոշումն ընդունվել է անգամ այն դեպքում, երբ ի օգուտ նոր հանրաքվեի իրականացման խնդրագիրը ստորագրել էր 4.4 մլն մարդ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը պատասխան է գրել` նշելով, որ ԵՄ կազմից դուրս գալու օգտին հանրաքվեի ժամանկ քվեարկել է 33 մլն մարդ, և պետք է հարգել նրանց կարծիքը: Կառավարությունն առաջիկայում կսկսի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը: «Ինչպես ասել է վարչապետը հունիսի 27-ին Ներկայացուցիչների պալատին արված իր ուղերձում` հանրաքվեն դարձել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ խոշորագույն ժողովրդավարական գործընթացներից մեկը»,- ասվում է պաշտոնական նամակում:
ԵՄ կազմից դուրս գալու հարով Մեծ Բրիտանիայում հանրաքվե է անցկացվել հունիսի 23-ին: Brexit-ի կողմնակիցները կազմել են 51.9 տոկոս: Հանրաքվեին մասնակցությունը կազմել է 72 տոկոս:



