Մեծ Բրիտանիայում բանակում ծառայող կանայք առաջնագծում մարտական առաջադրանք կատարելու իրավունք կստանան
МЕЖДУНАРОДНОЕԲրիտանական բանակի կանանց համար առաջին գծում մարտական առաջադրանք կատարելու արգելքը կհանվի: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: «Չափազանց կարևոր է, որպեսզի մեր զինված ուժերը մնան համաշխարհային մակարդակի և արտացոլեն այն իրականությունը, որում մենք ապրում ենք: Այս արգելքը հանելը շատ կարևոր քայլ է»,- ասել է Քեմերոնը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, մեկնաբանելով առաջին գծում կանանց մարտական առաջադրանք կատարելու արգելքի վերացումը, նշել է, որ ինքը միշտ երազել է, որ զինված ուժերում անձնակազմի բաշխումը տեղի ունենա կարողություններով, այլ ոչ թե այս կամ այն սեռի պատկանելիությամբ:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



