Ձեր ջինսերը նորաձև դարձնելու 7 տարբերակ (լուսանկարներ)
ФОТО
Ինչպե՞ս ավելի յուրահատուկ և անհատական դարձնել ձեր ջինսերը: Հետևեք այս 7 մեթոդներին:
-
Գունազարդ Կարկատաններ
Սա ձեր ջինսե հագուստը կրկին նորաձև դարձնելու հրաշալի միջոց է:
Կարող եք ձեր ջինսի վրա կարել տարբեր զվարճալի կերպարներ մուլտֆիլմերից, կամ հիմա շատ հայտնի են պաղպաղակի կոնի, կարտոֆիլ ֆրիի, կամ մաստակի տուփի տեսքով կարկատանները: Հիշեք՝ ինչքան շատ լինեն այդ կարկատանները, այնքան ավելի լավ:
-
Մետաղական գամասեղներ
Մետաղական գամասեղները այս սեզոնին շատ նորաձև են: Կպցրեք ոսկեգույն կամ արծաթագույն գամասեղներ ձեր ջինսե վերնաշորի օձիքի և տաբատի գրպանների վրա:
-
Անհավասար եզրեր
Դուք սա շատ հեշտությամբ կարող եք անել ինքներդ: Ուղղակի մկրատով կտրեք տաբատը կոճի հատվածից ( դիմացի հատվածը մի փոքր ավելի կարծ, քան հետևինը) և աստիճանաբար քրքրեք կտրված հատվածների եզրերը:
-
Գրեք ձեր անունը
Ուղղակի մոնոգրամի միջոցով ավելացրեք ձեր անունը կամ անվան առաջին տառը ձեր ջինսե ժիլետի վրա, և ձեր հագուստը շատ ավելի նորաձև տեսք կստանա: Դրան կարող եք նաև ավելացնել մի քանի հետաքրքիր կարկատաներ և արդյունքը հիասքանչ կլինի:
-
Քրքրեք և մաշեցրեք տաբատի և վերնաշորի եզրերը
-
Մեծ կարկատաններ ծնկների վրա
Սրա համար ձեզ օգնության կգան ձեր հին ջինսե տաբատները: Կտրեք ձեր հին տաբատի ծնկի հատվածից մի մեծ ուղղանկյուն և այն կարեք ձեր մյուս ջինսե տաբատի ծնկների վրա: Գեղեցիկ արդյունք ստանալու համար պետք է ծնկի վրա կարված ուղղանկյունը և ջինսե տաբատը տարբեր երանգներ ունենան:
-
Հավաքեք կրծքանշաններ
Ձեռքի տաք ունեցեք բազմաթիվ կրծքանշաններ, և դրանց միջոցով ավելի նորաձև դարձրեք ձեր ջինսե հագուստը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































