Ջորջ և Ամալ Քլունիների դղյակը
ЛАЙФ
Վերջերս Հայաստան այցելած հանրահայտ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի շքեղ առանձնատունը գտնվում է Թեմզա գետի ափին` Սոննինգ կոչվող գյուղում: Առանձնատունը տեղակայված է 22.000 մ/ք տարածք ունեցող կղզու վրա: Տան մեջ կա 12-տեղանոց մասնավոր կինոթատրոն, իսկ այգում՝ թենիսի դաշտ և հսկայական լողավազան:
Սոննինգ գյուղի բնակիչները անհամբերությամբ սպասում էին, որ երբ Ջորջ և Ամալ Քլունիները մոտ երկու տարի վերանորոգումից հետո վերջապես կտեղափոխվեն իրենց` 17-րդ դարում կառուցված առանձնատունը: Գյուղացիները մեծ հույս ունեին, որ Քլունիները նրանց կհրավիրեն իրենց առանձնատուն նորամուտը նշելու, սակայն նրանք մեծ հիասթափություն ապրեցին՝ իմանալով, որ զույգի տուն այցելելու հնարավորություն են ունեցել ընդհամենը մի քանիսը:
Քլունի զույգը, լինելով աշխարհի ամենահայտնի ամուսնական զույգերից մեկը, կարծես թե չեն երևում Սոննինգ գյուղում և «հաստ վարագույրով» փակում են իրենց հսկա առանձնատունը ավելորդ աչքերից՝ թուլյ տալով տեսնել միայն դրա տանիքը:
Քլունիները ի սկզբանե նպատակ ունեին կառուցել ընտանիքի համար բոլոր հարմարություններն ունեցող տուն: Տեսնելով իրենց դղյակի նկարները՝ վստահ կարող ենք ասել, որ նրանց մոտ ստացվել է հասնել իրենց նպատակին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































