Քայլի Ջենները նշանադրվե՞լ է
ФОТО
Քիմ Քարդաշյանի կրտեր քույրը՝ Քայլի Ջենները, ով արդեն մի քանի տարի է, ինչ հանդիպում է ռեփեր Թայգայի հետ, հրապարակել է մի լուսանկար, որտեղ ցուցադրում է իր ձախ ձեռքի մատնեմատի ադամանդե մատանին, որը շատ նման է նշանդրեքի մատանու:
Ինչպես հայտնի է՝ Քայլին և Թայգան վերջին տարիների ընթացքում հասցրել են մի քանի անգամ բաժանվել և միանալ, սակայն վերջերս Քայլին փորձում է համացանցում բազմազան նկարներ հրապարակելով իր երկրպագուներին ապացուցել, որ նրանք կրկին միասին են, և այս անգամ կարծես թե ամեն ինչ շատ ավելի լուրջ է:
Հինգշաբթի օրը Քայլին հրապարակել էր իր և սիրելիի լուսանկարը և վերնագրել «Միսթր և Միսսիս», սակայն այն մի փոքր անց նա հեռացրել էր այդ լուսանկարը: Նկարը հրապարակելուն պես Քայլիի երկրպագուները հեղեղել են նրա էջը նշանդրեքի մասին հարցերով:
Կարծես թե ամեն ինչ բերում է նրան, որ Քայլին և Թայգան իսկապես իրենց հարաբերությունների նոր փուլում են: Մնում է միայն սպասել դեպքերի հետագա զարգացմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































