Շուտով դուք կարող եք տեսանկարահանել ընդամենը ձեր աչքի շարժումով
ЛАЙФԱպագայի տեսանկարահանումը թևակոխում է մի նոր փուլ: Շատ շուտով դուք ընդամենը աչքի մեկ շարժումով կկարողանաք կատարել նախկինում էլեկտրոնիկայից կախվածություն ունեցող գործողությունը:

Sony-ն ստեղծել է հիանալի կոնտակտային լինզաներ, որոնք կօգնեն նկարահանել շրջապատում տեղի ունեցող գործողությունները ընդամենը աչքը թարթելով: Բացի օպտիկական լինելուց և աչքի գույնը փոխելուց, մարդիկ կկարողանան նկարահանել իրենց ամենահիշարժան և կարևոր պահերը «խելացի վիդեո տեսապակիների» շնորհիվ: Տեսապակիները կունենան բազմաթիվ գործառույթներ, ինչպես, օրինակ՝ ավտոֆոկուս, խոշորացում և դիրքի ճշգրտում:
Տեսապակիները ձևավորվելու են այնպես, որպեսզի կարողանան տարբերել աչքի պատահական թարթելը, սովորական թարթելը և նկարահանելու համար նպատակային թարթելը:
Sony-ն դեռ աշխատում է մոդելի վրա և փորձում է շտկումներ կատարել ու բարելավել տեսապակու տեխնոլոգիան՝ բազմազան իրավիճակներում հարմար լինելու համար, ինչպես, օրինակ՝ տեսապակին կրողի քնած լինելու կամ աչքերը թեքելու դեպքում:

Ունենալով այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք են Samsung-ը և Google-ը, հնարավոր է՝ Sony-ն առաջինը չլինի նման տեսապակի պատրաստելու մեջ, սակայն ներկայում Sony-ն դեռ առաջինն է այս տեխնոլոգիայի զարգացման մեջ:



