Երևանում մեծ շուքով նշվեց Արգենտինայի անկախության օրը
ОБЩЕСТВОԵրևանում մեծ շուքով նշեցին Արգենտինայի անկախության 200-րդ տարեդարձը: Արգենտինայի անկախության օրվա կապակցությամբ Հայաստանում Արգենտինայի դեսպանությունն ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, հատուկ հրավիրված հյուրեր:
Միջոցառման մեկնարկին հնչեցին Արգենտինայի և Հայաստանի օրհներգերը, որից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտան: Դեսպանը շնորհակալություն հայտնեց ներկաներին հրավերն ընդունելու և Արգենտինայի ժողովրդի համար այս կարևոր օրը իրենց կողքին լինելու համար: Նա անդրադարձ կատարեց հայ-արգենտինական հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանք միշտ եղել են բարեկամական և շարունակում են խորանալ կատարված և կատարվելիք ահռելի աշխատանքի շնորհիվ: «Մեր երկկողմ հարաբերություննե րը մշակութային, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում շատ կարևոր նշանակություն ունեն մեզ համար: Մեր բարիդրացիական հարաբերությունների վառ ապացույցն Արգենտինայում հայկական հզոր համայնքի առկայությունն է: Այսօր արգենտինացիները, Արգենտինայի հայերը և մենք միասին նշում ենք մեր երկրի անկախության 200-ամյակը: 200 տարի առաջ մենք որոշեցինք, որ այլևս չենք ցանկանում գաղութ լինել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց դեսպանը:
Միջոցառման ընթացքում արգենտինացի հայտնի երաժիշտ Ռաուլ Բարբոսան հանդես եկավ մի շարք հետաքրքիր երաժշտական կատարումներով:
Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվելեն 1992թ. հունվարի 17-ին: Բուենոս Այրեսում գործում է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: 2009թ. մարտի 17-ինԱՀ նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները հրամանագիր է ստորագրել Հայաստանում դեսպանության բացմանվերաբերյալ: 2010թ. մայիսի 20-ին դեսպան Միգել Անխել Կունեոն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ ՍերժՍարգսյանին: 2011թ. սեպտեմբերի 6-ին Արգենտինայի Սենատում, իսկ հոկտեմբերի 6-ին Պատգամավորների Պալատում ստեղծվելեն Արգենտինա-Հայաստան բարեկամության խորհրդարանակաÕ ¶ խմբեր: 2012թ. հունիսի 1-ին ՀայաստանիՀանրապետությունում Արգենտինյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանն Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան իրհավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահին: 2014թ. դեկտեմբերի 30-ին Արգենտինայում ՀՀդեսպան է նշանակվել Ալեքսան Հարությունյանը: Արգենտինան Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով 2007թ.:



