ՆԱՏՕ-ն շարունակում է ձգտել կառուցողական երկխոսության Ռուսաստանի հետ. դաշինքի գլխավոր քարտուղար
МЕЖДУНАРОДНОЕՆԱՏՕ-ն շարունակում է ձգտել Ռուաստանի հետ կառուցողական երկխոսության: «Այն (Ռուսաստանը) չի կարող մեկուսացված լինել»,-ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն, ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ Բալթյան երկրներում և Լեհաստանում ՆԱՏՕ-ի ուժերը կտեղակայվեն 2017-ին: «Մեր ներկայությունը կսկսվի հաջորդ տարի&raq uo;,-հայտարարել է նա:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները հուլիսի 8-ին Վարշավայում ընթացող գագաթնաժողովին որոշում են կայացրել Բալթյան երկրներում և Լեհաստանում չորս բազմազգ գումարտակ ստեղծելու մասին:«Մենք որոշել ենք ընդլայնել ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան հատվածում` այնտեղ տեղակայելով չորս գումարտակ»,-լրագրողներին է ասել դաշինքի գլխավոր քարտուղարը: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ ուժերը կտեղակայվեն ռոտացիոն սկզբունքով: Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ Լատվիա զինվորներ կուղարկի Կանադան, Լիտվա` Գերմանիան, Էստոնիա` Մեծ Բրիտանիան, Լեհաստան` ԱՄՆ-ն:



