Այս տարի Երևանի քաղաքապետարանը կնորոգի բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 900 մուտք
ОБЩЕСТВОԱրաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետՏարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի ուղեկցությամբ ծանոթացել է վարչական շրջանում իրականացվող բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման ծրագրի ընթացքին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հավելելով. «Հարկ է նշել, որ աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարան - վարչական շրջաններ - համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում: 2016թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեսվում է նորոգել բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 900 մուտք: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը՝ դրանց վերահսկման հարցում ներգրավելով նաև Õ �ենքերի բնակիչներին:
«Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում առկա խնդիրներն ունեն տասնամյակների պատմություն, որոնքհամալիր լուծում էին պահանջում: Եվ այդ նպատակով վերջին երեք տարիներին մեր կողմից մշակվեց հստակքաղաքականություն ինչպես հարթ և թեք տանիքների, այնպես էլ նկուղների և մուտքերի նորոգման ուղղությամբ:Այսօր ունենք շուրջ 5000 բազմաբնակարան շենք, որոնց կառավարումն իրականացնում են համատիրությունները ևօրենքով հենց նրանց վրա է դրված առկա խնդիրների կարգավորումը: Սակայն ընդառաջելով մեր բնակիչներիխնդրանքին՝ քաղաքապետարանն իր մասնակցությունն է ունենում մայրաքաղաքի բնակֆոնդի պահպանմանծրագրերին: Յուրաքանչյուր տարի մենք համայնքային բյուջեից որոշակի միջոցներ ենք հատկացնում այդնպատակով: Ինչ վերաբերում է մուտքերի նորոգման ծրագրին, պետք է նշմ, որ պատասխանատուների առջևհստակ խնդիր ենք դրել մինչև 2019 թվականի վերջ ամբողջությամբ ավարտել Երևանում առկա բազմաբնակարանշենքերի շուրջ 13000 մուտքերի վերանորոգման աշխատանքները: Ի դեպ, վերջին երեք տարիների ընթացքում արդենիսկ վերանորոգվել է բազմաբնակարան բնակելի շենքերի ավելի քան 4000 մուտք»,- ընդգծել է քաղաքապետը:
Անդրադառնալով բազմաբնակարան բնակելի շենքերում առկա վերելակներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ տասնամյակների կուտակված խնդիրենրին համակարգված լուծում տալու նպատակով այսօր քայլեր են ձեռնարկվում համալիր ծրագրի մշակման և միասնական մոտեցում ցուցաբերելու ուղղությամբ:
Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Արաբկիր վարչական շրջանի համալիր մարզադպրոց, Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց և Րաֆֆու անվան դպրոցում գործող սպորտդպրոց, որտեղ Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով ընթացքի մեջ են նորոգման աշխատանքները: Ծանոթանալով աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին մեկ անգամ ևս հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը, վերահսկել դրանց որակյալ կատարման ապահովումն ու լին ել հետևողական՝ դրանք սահմանված ժամկետում ավարտելու հարցում:



