Կայացավ Բենիկ Պետրոսյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոն
ОБЩЕСТВОՀայ անվանի քանդակագործ Բենիկ Պետրոսյանի աշխատանքների «Բրոնզե դարը» խորագրով հետահայաց ցուցահանդեսը կլինի վերջինը՝ մինչև ստեղծվի նրա տուն-թանգարանը: Այդ մասին Բենիկ Պետրոսյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում հայտարարեց քանդակագործի դուստրը՝ նկարչուհի Արև Պետրոսյանը:
Նա իր խոսքում նշեց, որ անհերքելի է համարում Բենիկ Պետրոսյանի բացառիկ քանդակագործ լինելու փաստը: «Պետք էփորձենք համատեղ ջանքերով նրաարվեստը ներկայանալի դարձնել և ջանքչխնայել՝ ստեղծելու նրա տունթանգարանը, որը ներկայանալի կլինի ողջժողովրդի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարեց Արև Պետրոսյանը:
Երեկոյի ընթացքում արվեստագետի բարեկամներն ու ընկերները ևս կիսվեցին իրենց հիշողություններով , ինչից հետո ցուցադրվեց Պետրոսյանի հիշատակին նվիրված «Հավերժության մեղեդի» ֆիլմը:
Մինչև հուլիսի 10 Հայաստանի ազգային պատկերասրահում շարունակվում է Բենիկ Պետրոսյանի աշխատանքների «Բրոնզեդարը» խորագրով հետահայաց ցուցահանդեսը:



