Լատվիայի նախագահ. ՆԱՏՕ-ի չորս գումարտակների տեղակայումը Լեհաստանում ու Մերձբալթիկայում ՌԴ-ին չի սպառնում
МЕЖДУНАРОДНОЕԼեհաստանում ու Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ի չորս գումարտակների տեղակայումը չի սպառնում ՌԴ-ին, հայտարարել է Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը:
Նրա խոսքով, ռուսական ռազմական ակտիվությունն է հանգեցրել՝ Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում ու Լեհաստանում դաշնակիցների զորքերը տեղակայելու մասին որոշման ընդունմանը, ինչն արվել է ՆԱՏՕ-ի երկրների միջեւ համերաշխություն դրսեւորելու համար: Այդ որոշումը ոչ մի ձեւով չի խախտում ՌԴ- ՆԱՏՕ հիմնարար ակտը: «Ոչ մի պատրվակով այս որոշումը չի կարող դիտարկվել որպես սպառնալիք Ռուսաստանի համար»,- հավելել է նախագահը: Նա նշել է, որ Լատվիան միաժամանակ Ռուսաստանի՝ որպես գործընկերոջ հետ երկխոսության կոչ է անում, բայց այդ երկխոսությունը հաջող կլինի միայն այն դեպքում, եթե հաշվի առնի անվտանգության շուրջ դիրքորոշումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:



