Լեո Դի Կապրիոն նոր ընկերուհի ունի
ЛАЙФԱրդեն պաշտոնական․ բազում ժամադրություններից ու միասին ժամանակ անցկացնելուց հետո Լեոնարդո Դի Կապրիոն և Victoria’s Secret-ի մոդել Նինա Ագդալն արդեն ներկայանում են որպես Հոլիվուդի նոր զույգ, գրում է Hollywood Լife-ը։
41-ամյա Լեոն ու 24-ամյա Նինան հանդիպում են, այս լուրը հաստատել է US Weekly-ի աղբյուրը։ Զույգը վերջերս ռոմանտիկ հանգիստ է անցկացրել Բահամյան կղզիներում։ Նինան նախկինում հանդիպում էր երգիչ Ադամ Լևինի հետ։
Լեոն, սակայն, դեռևս չի պատրաստվում հրաժեշտ տալ իր «միայնակ» կյանքին։ 2016թ․-ի հունվարին ամուսնության վերաբերյալ հարցին Լեոն պատասխանել էր․«Ճշմարտությունն այն է, որ դու չես կարող կանխատեսել ամուսնությունը։ Չես կարող այն պլանավորել։ Այն տեղի է ունենում այն ժամանակ, երբ պետք է տեղի ունենա»։
Այնպես որ, Նինայի հետ Լեոն ևս դեռ ամուսնանալու նպատակ չունի։



