Ереван, 12.Август.2026,
00
:
00
ВАЖНО


ԿԲ խորհուրդը կանխատեսում է առաջիկա ամիսներին ցածր գնաճային միջավայրի պահպանում

ЭКОНОМИКА

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի հունիսի 28-ի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը:

Խորհրդի նիստը սկսվեց հունիսի 28-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

2016 թ. մայիսին արձանագրվել է 0.7% գնանկում, որը կրկին մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների գների նվազմամբ (նպաստումը ընդհանուր գնանկմանը՝ ավելի քան 0.4 տոկոսային կետ): Վերջինիս կառուցվածքում հիմնականում նվազել են «Բանջարեղեն և կարտոֆիլ» և «Կաթնամթերք»  ապրանքախմբերի ապրանքների ու ձվի գները՝ համապատասխանաբար 7.1%, 0.5% և 11.4%-ով (ընդհանուր նպաստումը գնանկմանը՝ 0.54 տոկոսային կետ): Ամսվա ընթացքում 0.1-ական տոկոսային կետով գնանկմանը նպաստել է նաև ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների նվազումը: Ընդ որում, ոչ պարենային ապրանքախմբում նվազել են հիմնականում «Հագուստ և գործվածք» և «Գեղահարդարման ապրանքներ» ապրանքախմբերի գները, իսկ ծառայություններից՝ «Բնակարանային, կոմունալ» ծառայությունների սակագները՝ համապատասխանաբար 1.7%, 1.3% և 0.8%-ով (ընդհանուր նպաստումը գնանկմանը՝ 0.23 տոկոսային կետ): Մայիսի գնաճային զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը նվազել է և ամսվա վերջին կազմել -2.1%: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

2016 թ. հունվար-մայիս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը գերազանցել է ակնկալիքները՝ կազմելով 5.5%, որը պայմանավորվել է արդյունաբերության ճյուղի 8.8%, ծառայությունների ոլորտի 8.6% և cյուղատնտեսության ճյուղի 4.7% աճերով: Միևնույն ժամանակ, ինչպես և սպասվում էր, երկրորդ եռամսյակում Կառավարության կողմից իրականացրած հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա կլինի 1.6 զսպող: Չնայած ներքին մասնավոր պահանջարկը շարունակում է մնալ թույլ, ինչն արտահայտվել է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների աճի դեռևս ցածր տեմպերով, այդուհանդերձ, երկրորդ եռամսյակում դիտվել է համախառն պահանջարկի՝ սպասվածից արագ տեմպերով վերականգնում, որի մասին են վկայում առևտրի, վարկավորման և ներմուծման աճերը: Միևնույն ժամանակ, արտաքին առևտրի պակասուրդը շարունակում է կրճատվել արտահանման` պահպանվող բարձր աճի շնորհիվ:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները. դրանք հիմնականում արտահայտել են շուկայի մասնակիցների համապատասխան արձագանքը ԿԲ կողմից դրամավարկային պայմանների շարունակական թուլացմանը: Այսպես, մայիսի 18-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական շուկայում դիտվել է տոկոսադրույքների նվազում. ԿԲ ռեպո միջին տոկոսադրույքը նշված ժամանակահատվածում՝ 2016 թ. մարտի 30-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ նվազել է շուրջ 0.7 տոկոսային կետով՝ կազմելով 7.8%, միջբանկային ռեպո տոկոսադրույքը նվազել է մոտ 0.6 տոկոսային կետով՝ կազ մելով 7.8%, իսկ կարճաժամկետ և միջնաժամկետ պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը նվազել է համապատասխանաբար 0.8 և 0.5 տոկոսային կետով՝ կազմելով 9.8% և 13.6%:

ՀՀ արտարժույթի շուկայում մայիսի 18-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ 2016 թ. մարտի 30-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ դիտվել են հետևյալ միտումները. ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 0.5%-ով` կազմելով 478.0 դրամ, եվրոյի նկատմամբ արժևորվել է 1.7%-ով՝ կազմելով 537.1 դրամ և ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 0.3%-ով՝ կազմելով 7.3 դրամ:

2016 թ. հունվար-մայիսին պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում ձեռք  է բերվել գների որոշակի կայունություն: Այսպես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. հունիսի 2-ին հրապարակված պարենի գների ինդեքսը մայիսին` նախորդ ամսվա նկատմամբ աճել է 2.1%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը դեռևս նվազող է՝ շուրջ 7.0%-ով): ԿԲ գնահատումների համաձայն ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը երկրորդ եռամսյակում կաճի տ/տ 3.0%-ով (ե ռ/եռ 9.5% նվազում), իսկ «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինը կաճի տ/տ 17.3%-ով (եռ/եռ 0.2% նվազում):

Ըստ ԿԲ գնահատումների, երկրորդ եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գնի աճը նախորդ եռամսյակի նկատմամբ կկազմի 34.3% (տ/տ 26.0% նվազում), իսկ Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կաճի եռ/եռ 1.0%-ով (տ/տ 22.1% նվազում):

2016 թ. երկրորդ եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 2.8%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 2.3%-ով:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:       

Արտաքին հատվածում հիմնականում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, ինչպես նաև վերջին շրջանում միջազգային ապրանքային շուկաներում ձեռքբերված հարաբերական կայունությունը, ընդ որում որոշ ապրանքների գծով դիտվել են որոշակի գնաճային միտումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Միաժամանակ, ԿԲ-ը շարունակում է հետևել և մշտադիտարկել ֆինանսական շուկաների՝ Եվրամիությունում ընթացող գործընթացներից բխող զարգացումները:

Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում շարունակել է դիտվել համեմատաբար բարձր տնտեսական ակտիվություն, ինչն ուղեկցվել է համախառն պահանջարկի որոշակի վերականգնմամբ: Չնայած դեռևս պահպանվող ցածր ներքին պահանջարկի, այդուհանդերձ, վերջին ժամանակահատվածում Կենտրոնական բանկի և Կառավարության կողմից իրականացված խթանող քաղաքականության հետևանքով, այն վերականգնվում է սպասվածից ավելի արագ տեմպերով, ինչի մասին ակնհայտորեն վկայում է թե՛ առևտրի ոլորտի, թե՛ ապրանքների ներմուծման և թե՛ տնտե սության վարկավորման մասով արձանագրված աճը:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր գնաճային միջավայր, իսկ գնաճային սպասումները կլինեն համեմատաբար կայուն, այդուհանդերձ, տարվա երկրորդ կիսամյակում գնանկումը զգալիորեն կդանդաղի: Ստեղծված իրավիճակում ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի պարագայում գնանկումային միջավայրն աստիճանաբար կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

2016 թ. հունիսի 28-ի նիստում ԿԲ խորհուրդն իջեցրել է ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.5%: ԿԲ լոմբարդային ռեպոյի և ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 9.0% և 6.0%: 

 

День благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак Карапетян