Մեր մեղրամիսը կանցկացնենք Իսպանիայում. Անահիտ Շահբազյան
ФОТО
Tert.am-ը գրում է.
Երգչուհի Անահիտ Շահբազյանի և երաժիշտ Կարեն Զադիրյանի աստղային հարսանիքը, որին հրավիրված էին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, շաբաթվա ամենաքնարկվող թեմաներից էր:
Tert.am Life-ը Անահիտի հետ խոսել է իր և Կարենի ծանոթության, հարսանեկան խնջույքի մնարամասների ու մեղրամսի մասին:
«Կարենի հետ ծանոթացել եմ Ղարաբաղում` համերգային ծրագրի ժամանակ: Դրանից հետո նրան հաճախ էի տեսնում միջոցառումներին և այդպես ծանոթությունից 7 ամիս անց Կարենն ինձ սիրո խոստովանույուն արեց, որի մասին չեմ ուզում մանրամասնել, քանի որ այն ինձ համար խիստ անձնական է: Միայն կասեմ, որ շատ ռոմանտիկ էր և գեղեցիկ»,- պատմեց Անահիտը:
Երգչուհին հավատում է, որ կա սեր առաջին հայացքից, բայց իրենց պարագայում այդպես չի եղել. «Երբ ծարոթացանք մտածում էի նա հարազատ, լավ ընկեր է, ով կհամալրի իմ ընկերների շարքը: Բայց մտքովս անգամ չէր անցնում, որ մի օր կդառնա իմ ամուսինը: Այդ ամենը միշտ ծիծաղով ենք վերհիշում»:
Իսկ ինչ վերաբերում է հարսանիքին, Անահիտին բազում անակնկալներ են պագևել: Ամենատպավորիչը իր քույրերի պատրաստած երաժշական համարն է եղել, որի ժամանակ մեծ էկրանին ցուցադրվել է երգչուհու մանկության տարիների տեսանյութերը:
Շարունակությունը՝ այստեղ




















































