Սեուլը եւ Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Հրավային Կորեայում THAAD համակարգի տեղակայման շուրջը
МЕЖДУНАРОДНОЕԿորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը համաձայնություն են ձեռք բերել Կորեական թերակղզու հարավային մասում ամերիկյան THAAD հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայման շուրջը: Այս մասին հաղորդել Է հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը:
«Կողմերը վերջնական որոշում են ընդունել THAAD-ի՝ որպես պաշտպանական միջոցի տեղակայման մասին՝ Հյուսիսային Կորեայի կողմից այն սպառնալիքների ֆոնին, որոնք կապված են նրա միջուկային ծրագրի եւ բալիստիկ հրթիռների մշակման հետ»,- նշված Է փաստաթղթում: Այնտեղ նաեւ ընդգծված Է, որ Սեուլը եւ Վաշինգտոնը մտադիր են Հարավային Կորեայում համալիրը տեղակայել «ամենակարճ ժամկետներում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



