Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը՝ ռեժիսոր Արթուր Մանուկյանի կնքահայր եւ կնքամայր
ФОТО
Հուլիսի 7–ը իսկապես տոնական օր է հայտնի հաղորդավարներ Վահե Խանամիրյանի եւ Լիլիթ Մուրադյանի համար: 2 տարի առաջ այդ օրը Վահեն առաջարկություն էր արել իր սիրելիին, որն էլ, չկարողանալով զսպել արցունքները, համաձայնել էր: Սակայն օրն ավելի խորհրդանշական է դարձել, քանզի գեղեցիկ զույգը ստանձնել է ռեժիսոր, պրոդյուսեր Արթուր Մանուկյանի կնքահոր ու կնքամոր պատվավոր դերը: Արթուրը մկրտվել է Սուրբ Հաղարծին վանքային համալիրում եւ ստացել իր երկրորդ՝ հոգեւոր անունը:
«Յուրաքանչյուր մարդ տարվա մեջ ունի մի օր, որ նշում է, հաճելի անակնկալներ ունենում, բարեմաղթանքներ, շնորհավորանքներ, նվերներ ստանում. դա մեր ծննդյան օրն է՝ մեր աշխարհ գալու օրը: Որքան էլ զարմանալի թվա, քրիստոնյա անձի համար կա նաև երկրորդ ծննդյան օրը՝ մկրտությունը: Այն հոգևոր ծնունդն է, որն անկրկնելի է. «Մեկ է Տերը, մեկ՝ հավատը, մեկ է և մկրտությունը»:
Ես այսօր մկրտվեցի Հաղարծին եկեղեցում, ծնվեցի որպես Քրիստոնյա հայ ու նոր կյանք ստացա, օրվա խորհրդով ստացա իմ երկրորդ անունը (Եսայի)»,- Instagram-ում գրել է Արթուրը՝ շնորհակալություն հայտնելով Լիլիթին ու Վահեին այս լուրջ եւ սուրբ պարտականությունը ստանձնելու համար:
Աղբյուրը՝ NEWS.am STYL




















































