ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կենտրոնական թեման կդառնան դաշինքի հարաբերությունները Ռուսաստանի հետ. Պենտագոն
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները կդառնան դաշինքի գագաթնաժողովի կենտրոնական թեման, գագաթնաժողով, որը հուլիսի 8-ին սկսվում Է Վարշավայում: Այս մասին հուլիսի 7-ին պատմել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը՝ իր ինքնաթիռում՝ զրուցելով լրագրողների հետ, որոնք Պենտագոնի ղեկավարին ուղեկցում են Լեհաստանի մայրաքաղաք:
«Այս գագաթնաժողովի կենտրոնական թեման կդառնա ՆԱՏՕ-ի մոտեցումը Ռուսաստանի հետ հարաբերություններին, մոտեցում, որն ուժեղ Է եւ հավասարակշռված»,- մեջբերում Է անում Պենտագոնի մամուլի ծառայությունը նախարարի խոսքից:
«Ես այն (մոտեցումը) ուժեղ եւ հավասարակշռված համարեցի, որովհետեւ ՆԱՏՕ-ն նաեւ շարունակում Է աշխատել Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր Է, եւ նախկինի պես բաց Է Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնման համար, ինչպես դա սառը պատերազմի ավարտից հետո Էր»,- կարծում Է Պենտագոնի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



