Անդրանիկ Հարությունյանը հանդես կգա հումորային հաղորդմամբ
ЛАЙФAysor.am-ը գրում է.
Երևանի պետական Կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանը, ով վերջին շրջանում նկարահանվում էր «Շանթ» հեռուստաընկերության «Խոպանի տեսություն» սիթքոմում, շուտով հեռուստադիտողին կներկայանա նաև հեռուստահաղորդավարի կարգավիճակով:
«Հաղորդումն այժմ նկարահանման ընթացքում է, մոնտաժային աշխատանքների փուլում: Որպես հաղորդավար՝ ես միայնակ եմ հանդես գալու: Հաղորդման շրջանակներում իրականացնելու եմ իմ հյուրերի մանկության երազանքները: Շատ հետաքրքիր եթեր է լինելու, բայց հիմա շատ բան չեմ ասի»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց դերասանը:
.jpg)
Նկարահանումներից մեկի տեսանյութն էլ այսօր է հայտնվել համացանցում. Անդրանիկ Հարությունյանն ու դերասանուհի Անաիս Սարդարյանը սպորտային հարթակում են:
«Հաղորդման շրջանակներում հյուրերիցս մեկը Անաիսն է եղել, ում մանկության երազանքն է եղել դառնալ ձյուդոիստ, ես էլ իրականացրել եմ այն: Արդյունքում՝ հասկացավ, որ ճիշտ է արել, որ դերասանուհի և ոչ թե ձյուդոիստ է դարձել: Շատ հետաքրքիր երազանքներ կան, երբ տեսնեք, զարմանքից կապշեք ու կուրախանաք»,-ժպիտով ընդգծեց հաղորդավարը:
.jpg)
Հումորային ուղղվածությամբ հաղորդումը եթերում կլինի, հավանաբար, նոր եթերաշրջանում՝ սեպտեմբեր ամսին: Թե ո՞ր հեռուստաընկերությամբ, դերասանը խուսափեց պատասխանել: «Չեմ ցանկանում գաղտնիքները բացել, միայն ասեմ, որ առավել երիատասրդական հեռուստաալիքով է հեռարձակվելու: Նաև նշեմ, որ հաղորդումը եթեր կգնա ոչ թե առավոտյան, այլ՝ երեկոյան ժամերի: Թեև, հնարավոր է, կիրակիի առավոտները զարդարենք»,-նկատեց մեր զրուցակիցը:
«Խոպանի տեսություն» սիթքոմի ավարտից հետո Անդրանիկ Հարությունյանն այլ առաջարկ էլ ունի. շուտով հանդես կգա «Շանթի» նոր սիթքոմում:
«Ընդգրկված եմ նաև «Շանթի» նոր նախագծում, որի նկարահանումները շուտով կսկսվեն: Նաև՝ թատրոնում եմ զբաղված: Այնպես որ՝ չեմ դժգոհում»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Անդրանիկ Հարությունյանը:



