ՀՀ արդարադատության նախարարը ԵՀ հանձնակատարին է ներկայացրել դատաիրավական բարեփոխումների ձեռքբերումնները
ПОЛИТИКАՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 7-ին Բրատիսլավայում հրավիրված ԵՄ-Արևելյան գործընկերության պետությունների նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի Արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Վերա Ժուրովայի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ ընդգծելով, որ դատաիրավական բարեփոխումները դարձել են ԵՄ-Հայաստան համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկը։
Նախարարը հանձնակատարին է ներկայացրել 2012-2016 թվականների դատաիրավական բարեփոխումների ընթացքում ամրագրված ձեռքբերումնները, միաժամանակ ներկայացրել է բարեփոխումների հետագա փուլի վերաբերյալ տեսլականը, հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող քայլերը և հիմնական ուղղությունները։



