Ոստիկանը նաեւ գողանալ գիտի
ОБЩЕСТВОԿենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանի կողմից գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Էդուարդ Ավետիսյանը ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակութուն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Օնիկ Մկրտչյանի հետ՝ Երեւան քաղաքի Պարոնյան փողոցի 18 շենքի 3-րդ բնակարանից կատարել է ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակություն:
Այժմ ոստիկանն ու նրա մեղսակից «ընկերը» մեղադրվում են Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով: Վերջիններիս սպառնում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



