Մարիամ Շահինյանի նորածին դուստրը նույնպես կապուտաչյա գեղեցկուհի է
ФОТО
Blognews.am-ը գրում է.
Դերասանուհի Մարիամ Շահինյանը օրերս կրկին մայր է դարձել։ Մարիամը երկրորդ դուստր է պարգևել ամուսնուն՝ Մարզպետին։ BlogNews-ի հետ զրույցում Մարիամը խոսել է զգացողությունների, փոքր դստեր հետ ծանոթության մասին և խոստացել դստեր առաջին լուսանկարները BlogNews
-ին վստահել:)
«Ճուտիկս ծնվեց հուլիսի 5-ին՝ գիշերը 12։30։ Այն մեր ընտանիքի կարևորագույն օրերից մեկը դարձավ»,- ասաց երջանիկ մայրիկը։
Զույգը մինչև վերջին պահը չէր կողմնորոշվում՝ ինչ անուն ընտրել փոքրիկի համար, ի վերջո, կանգ են առել Լյուսի տարբերակի վրա։ «Ես սկզբից էլ հակված էի Լյուսի անվանը, բայց մի քանի այլ տարբերակներ էլ ունեինք, Ի վերջո, հենց դա էլ ընտրեցինք»,- ասաց Մարիամը։ Դերասանուհու ամուսինը ևս երջանիկ է կրկին դուստր ունենալու կապակցությամբ։
Մայրիկը նորածին Լյուսիին նմանեցնում է քույրիկին՝ Արփիին, «Ժամ առ ժամ փոխվում է, սակայն ես Լյուսիին եմ նմանեցնում։ Կապույտ աչքերը ունի, ինձ համար շատ սիրուն է»,- նշեց նա։ Արփին արդեն ծանոթացել է քույրիկի հետ։) «Անընդհատ ժպտում էր, գալիս կանգնում էր օրորոցի մոտ ու ժպտում, չգիտեմ՝ ինչ էր մտածում, համենայն դեպս, առաջին ծանոթությունը շատ դրական էր։)»,- ուրախությամբ նշեց դերասանուհին։
Մարիամը նշեց, որ այս անգամ ավել փորձառու է, սակայն զգացողությունները չեն փոխվել. «Նույն բերկրանքն ու հրճվանքն եմ ապրում, ինչ առաջին անգամ մայրանալիս։ Հիմա ավելի փորձառու եմ, ամեն բան ավելի հեշտ է թվում, քան նախորդի ժամանակ։ Ամուսինս էլ ինձ նման երջանիկ է»,- ասաց դերասանուհին։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի




















































