Ոչ, ես չեմ կարող դա անել, կմեռնեմ ուղղակի. Մերի Մակարյան
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Սիրված դերասանուհին խոսել է առաջիկա հանգստի մասին, ինչպես նաեւ պատմել հանգիստը վայելելու իր նախընտրությունների մասին:
-Մերի, ամռանն առաջինը մտածում ենք հանգստի մասին: Չե՞ք պատրաստվում մեկնել հանգստի, քանի որ տարին Ձեզ համար աշխատանքով լի էր:
- Այո, իհարկե, մտածում եմ, բայց դեռեւս ոչինչ պարզ չէ, քանի որ շարունակում եմ ակտիվ աշխատել: Հավանաբար օգոստոսին կմեկնեմ, բայց թե որտեղ, դեռ չգիտեմ: Ամեն դեպքում մայրս շատ ակտիվ հետաքրքրվում է, տարբեր վայրեր ուսումնասիրում, ինքն ինձնից շատ է ուզում, որ գնանք հանգստի, կոնկրետ այս պահին Հունաստանի ուղղությամբ է կենտրոնացել: Պետք է նշեմ, որ կրկին մայրիկիս հետ դեռ անցյալ ամիս էի մեկնել Գերմանիա՝ հարազատներին այցելության: Այնտեղ հասցրեցինք լավ հանգստանալ, բայց հաստատ այդքանով չենք եզրափակվի:
-Մերի պասի՞վ, թե ավելի ակտիվ հանգսիտ եք նախընտրում:
- Առհասարակ, ակտիվ հանգստի սիրահար եմ, բայց վերջերս գուցե գերհոգնածության պատճառով ձգտում եմ ավելի պասիվ հանգստի: Հիմա ակտիվ հանգիստ ասվածն ինձ համար ուղղակի լավ ժամանց է մտերիմներիդ հետ, իսկ իսկապես հանգստանալու համար թերեւս պասիվ հանգիստ է պետք: Լիովին կհանգստանամ, երբ հեռախոսս անջատեմ ու չմտածեմ ոչնչի մասին: Կարծում եմ, եթե մարդ ցանկանա հանգստանալ, կարող է դա տանն էլ անել. Օրինակ այս պահին ես անկողնում պառկած հետաքրքիր ֆիլմ եմ դիտում ու այսպիսով իսկապես հանգստանում եմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



