Եվրապայում անվտանգությունը կարելի Է ապահովել սոսկ Ռուսաստանի հետ միասին. Մերկել
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպայում անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարով կարելի Է ապահովել սոսկ Ռուսաստանի հետ միասին: Այս մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բուդեստագում ելույթ ունենալով Վարշավայում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգի վերաբերյալ՝ կառավարության հայտարարությամբ:
«Մենք կարծում ենք, որ Եվրոպայում անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարով կարելի Է ապահովել սոսկ Ռուսաստանի հետ միասին, բայց ոչ ընդդեմ նրաե,- ասել Է Մերկելը:
Ըստ որում նա հավելել Է, որ ՆԱՏՕ-ն շեշտը դնում Է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակման վրա:
Ռուսաստան – ՆԱՏՕ հիմնարար ակտը կմնա հիմք ՌԴ-ի հետ հարաբերությունների կառուցման համար, հավելել Է Մերկելը: «Մենք կողմոնոշվում ենք Ռուսաստան – ՆԱՏՕ հիմնարար ակտով: Մենք այսուհետեւ Էլ հանդես կգանք դրա՝ որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման հիմքի պահպանման օգտինե,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



