Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործում 13 կասկածյալ է ներգրավվել
ОБЩЕСТВОՍտամբուլի Շիշլի թաղամասում հայ ոսկերիչ Հակոբ Դեմիրջիի տան վրա հարձակման գործով նոր զարգացում է տեղի ունեցել: Վկայակոչելով թուրքական «Սաբահ» պարբերականը, գործում 13 կասկածյալ է ներգրավվել: Պարզվել է, որ թալանչները ստամբուլահայի տուն են մտել այնտեղ ծառայող կնոջ օգնությամբ և գողացել մեկ միլիոն թուրքական լիրա (շուրջ 340 հազար ԱՄՆ դոլար) արժողությամբ իրեր:
Փետրվարի 6-ին Շիշլիի Ջումհուրիեթ փողոցի տներից մեկում բնակվող հայ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էինգործել և տանից վերցրել թանկարժեք իրեր ու գումար: Կատարվածի մասինահազանգել էր տան աշխատողը, ով հերթական անգամ եկել էր պոլսահայ զույգիտուն, սակայն դուռը նրա առջև ոչ ոք չէր բացել: Հակոբ Դեմիրջի ն մահացել էր, իսկ նրա կնոջը հոսպիտալացրել էին:
Հանցագործությունից հետո թուրքական ոստիկանությունը հետաքննություն էր սկսելհարձակվողներին հայտնաբերելու նպատակով: Տարածքի տեսախցիկներիձայնագրություններից իրավապահները կարողացել էին իմանալ նրանց դեմքերը:Հայտնի էր դարձել նաև, որ հարձակում իրականացրած երեք անձինք մեքենա էինվարձել և Ստամբուլից ուղևորվել էին Տրապիզոն: Հենց այդտեղ էլ ոստիկանությունընրանց ձերբակալել է: Հանցագործները կեղծ փաստաթղթերով նպատակ են ունեցելՏրապիզոնից գողոնով փախչել Վրաստան: Ձերբակալվել են նաև Ստամբուլումհանցագործության իրականացմանն աջակցած, մեքենա վարձած և արտասահմանփախչելու հարցում նրանց օգնած 5 անձինք:
Փետրվարի 10-ին Տրապիզոնի հանրապետական դատախազությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ հարձակում իրականացրածները ՀՀ քաղաքացիներեն: Ձերբակալված 8 անձանցից 5-ը կանայք են, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ: Նրանք են՝ Արթուր Ա., Արամ Ե., Սերգեյ Բ., Մարիաննա Ե., Լիդա Բ., Նարգիզ Բ., Արմինե Մ.,Քրիստինա Մ.: Տեղեկությունը, որ ձերբակալվածների շարքում կան ՀՀ քաղաքացի ներ, հաստատել է ՀՀ ԱԳՆ-ն: «Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելուհնարավորությունները սահմանափակված են դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով»,- ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:



