«Չեմ պատրաստվում բեմը լքել». Վիկա Մարտիրոսյանը «Ամարաս»-ի մենահամերգի և նոր ծրագրերի մասին
ФОТО
Tert.am Life-ը գրում է.
Ծափողջուներ, ծաղկեփնջեր, շնորհավորանքներ... Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեկ` հուլիսի 6-ին, կայացավ «Ամարաս» պարային համույթի հաշվետու համերգը:
Tert.am Life-ի հետ զրույցում «Ամարաս»-ի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը խեսեց համերգային ծրագրի մասին:
«Ամեն տարի արձակուրդներից առաջ մեր հանդիսատեսին և սաների ծնողներին ներկայացնում ենք մեծ հաշվետու, քննական համերգ: Այս տարի բավականին մեծ աշխատանքներ ենք տարել, քանի որ ամբողջ ծրագիրը թարմացված է: Իհարկե, կան մի քանի սիրված համարներ, բայց հիմնականում նոր համարներ են: Ինչ վերաբերվում է մեր փոքրիկ սաներին, նրանց մոտ կան տարբեր ժանրային, տարբեր երկրների գեղեցիկ բեմադրություններ»,- ասաց Վիկան:
Բեմում ամարասցիները ներկայացրեցին ռուական, հայկական, ժողովրդական, վրացական և այլ երկների արվեստները:
«Պրոֆեսիոնալ պարարվեստն իր պահանջարկն ունի, իսկ մեր սաներն այնքան լավ են աշխատում, որ կարողանում են այդ դժվար արվեստներին էլ տիրապետել»,- նշեց Վիկան
Այս տարի «Ամարասը» բեմ բարձրացավ առանց Վիկայի. «Հարգելի պատճառով այս անգամ բեմում չեմ լինի: Իհարկե, հուզված եմ, քանի որ ավելի լավ է բեմում լինես և պարես, քան կողքից նայես»:
Հավելենք, որ համերգային ծրագրին իր գեղեցիկ կատարումներով նորկայացավ նաև երգչուհի Քրիստինե Պեպելյանը, որին վստահված էր համերգի փակումը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին` Վիկան նշեց, որ սեպտեմբերին իրենց երկրպագուներին նոր անակնկալներ են սպասվում: Իսկ նոյեմբերին ոչ մեծ մենահամերգով «Ամարասը» կտոնի իր 21-ամյակը. «Այդ ժամանակ հնարավոր է ինձ տեսնեք բեմում: Ամեն դեպում չեմ պատրաստվում բեմը լքել»:




















































