21-ամյա աղջիկը պատահաբա՞ր է ընկել 8-րդ հարկից
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Երեւանում հուլիսի 4-ին երեկոյան, նախնական տեղեկություններով, ինքնասպանություն գործած, Մանկավարժական համալսարանի ուսանող Ջուլետայի համակուրսեցիները հուլիսի 7-ին դիպլոմ չեն ստանա:
NEWS.am-ի տեղեկություններով, դեռեւս 2 շաբաթ առաջ էր որոշված, որ համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողները պետք է դիպլոմ ստանային հուլիսի 7-ին: Սակայն, հաշվի առնելով տեղի ունեցած ողբերգությունը, համալսարանի ղեկավարությունն ըստ երեւույթին որոշել է մի քանի օրով հետաձգել:
Նշենք, որ 21-ամյա Ջուլիետան դիպլոմ չէր ստանալու, նա կտրվել էր ավարտական քննությունից: Ըստ տարածված տեղեկությունների, հենց այդ պատճառով է նա նետվել 8-րդ հարկից: Միեւնույն ժամանակ, լուրեր են շրջանառվում, որ աղջիկը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ պատահաբար ընկել է պատուհանից:
Դեպքի առթիվ քննություն է կատարվում:



