«Ռեսո» ընկերության ժառանգորդուհի Իյա Սարկիսովայի շքեղ հարսանեկան ֆոտոշարքը (լուսանկարներ)
ФОТО
Tert.am–ը գրում է.
«Ռեսո-Գարանտիա» ապահովագրական ընկերության 56-ամյա ղեկավար Սերգեյ Սարկիսովը դստերն ամուսնացրել է շքեղ հարսանեկան տոնակատարությամբ: Իյա Սարկիսովայի և Միխայիլ Մախարաձեի պսակադրության համար 3 օրով փակվել էր Թբիլիսիի հյուրանոցներից մեկը:
Հարսանիքն անցկացվել է Թբիլիսիում, որտեղ ծնվել է Իյան: Տոնական հանդիսության ժամանակ պահպանվել են գլխավոր վրացական ավանդույթները: Հանդիսության ամենասկզբում հյուրերին զբաղեցրել է բրուտագործության վարպետը, իսկ մոտակայքում խոհարարը խինկալի է պատրաստել: Հյուրերին վրացական գինի են հյուրասիրել, որը պատրաստվել է հենց հյուրանոցի գինեգործարանում:
Հարսանիքն ուղեկցվել է լայնամասշտաբ ծրագրված զվարճալի ներկայացումներով: Նորապսակներին և նրանց ընկերներին ուրախացրել են հայտնի արտիստներ և շոու-բիզնեսի աստղեր: Նրանց հարսանիքին ելույթ են ունեցել Վախթանգ Կիկաբիձեն, Տամարա Գվերդցիտելին, Վալերի Սյուտկինը, Մարկ Տիշմանը և Ջիգանը:
Հարսնացուն և փեսացուն հանդիսականներին զարմացրել են լեզգինկայով: Թեև հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել ամիսներ առաջ, հարսանեկան ֆոտոալբոմը նոր է հայտնվել ԶԼՄ-ների տիրապետության տակ: Հարսանեկան տոնակատարության ուշագրավ ֆոտոշարքը ներկայացնում է Tatler.ru-ն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




















































