Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդը հյուրընկալվել է պաշտպանության նախարարությունում
ОБЩЕСТВОՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հուլիսի 6-ին ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոյին: Հանդիպումը կայացել է Էնթոնի Սեբոյի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպումների ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ու ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն են հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդին առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Государственная политика должна объединять общество
5
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван



