Սփյուռքահայ ուսուցիչները կվերապատրաստվեն Հայաստանում
ОБЩЕСТВОՄեկնարկել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը: Այս տարի ծրագրի մասնակիցների թիվն ավելացել է՝ 73 ուսուցիչ 17 երկրից: Նրանք ժամանել են ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Արգենտինայից, Ավստրալիայից, Դանիայից, Էստոնիայից, Թուրքիայից և այլ երկրներից: Ամենամեծ պատվիրակությունը Թուրքիայից է՝ 15 ուսուցիչ:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳ նախարար ԼևոնՄկրտչյանը: Նրա խոսքով՝ սփյուռքի գրեթե բոլոր կրթական հաստատությունները կարող են մասնակցել այս ծրագրին:«Այս գործընթացը, բացի մասնագիտական նշանակությունից, ունի նաև լուրջ հոգեբանական կարևորություն: Բացի այդ՝ այս կերպ լավ հարաբերություններ են հաստատվում Հայաստանի և սփյուռքի կրթական հաստատությունների միջև»,- նշեց նախարարը: Նա հավելեց, որ սփյուռքում բարդ ացել է հայոց լեզվի դասավանդման հարցը՝ կապված արևելահայերենի և արևմտահայերենի տարբերությունների հետ: Դա հատկապես զգալի է Միջին Արևելքում՝ պայմանավորված վերջին իրադարձություններով:
Այս տարի վերապատրաստում է նախատեսվում վեց ուսումնական խմբերում՝ մանկապարտեզների, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, կառավարման և լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով:
Ուսուցիչների մեծ մասը գրանցվել է Հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև մեկօրյա դպրոցների խմբերում: Ուսումնական ծրագրում լսարանային և պրակտիկ պարապմունքների շրջանակում անցկացվելու են վարպետաց դասեր:



