80 միլիոն դրամ՝ Վիվառո Բլոտի ակցիայի մասնակիցներին
ОБЩЕСТВОԲլոտը վաղուց է դարձել հայերի սիրելի զբաղմունքներից մեկը: Բլոտ խաղում են ամենուրեք, խաղում են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, թե՛ տարեցները և թե՛ երիտասարդները: Իսկ օնլայն բլոտ խաղում են Վիվառոյում, որն այս խաղը դեռ 3 տարի առաջ է ներդրել: Այս ամբողջ ժամանակահատվածում անցկացվել են մոտ 1100 մրցաշար՝ 100 միլիոն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդով:
Վերջերս ավարտվեց Վիվառո Բլոտի «Երազանքի նվերներ» ակցիան, ըստ որի մասնակիցները խաղալով և հավաքելով տարբեր քանակի միավորներ՝ հնարավորություն էին ստանում շահել բազմաթիվ արժեքավոր մրցանակներ կամ ուղղակի վերցնել նվերի արժեքին համապատասխան գումարը:
Այս ակցիան մեծ արձագանք գտավ բլոտի սիրահարների մոտ, մասնակիցների թիվը հասավ ռեկորդային մակարդակի:
Ակցիան աննախադեպ էր նաև իր շահումային գումարներով և մրցանակներով:
100 օր տևած ակցիայի ընթացքում Վիվառոյի կողմից մոտ 1000 մասնակցի բաշխվել է ավելի քան 80 միլիոն դրամ պարգևավճար: Նվազագույն գումարը, որ շահել են մասնակիցները եղել է 32,000 դրամ, իսկ առավելագույնը 2 միլիոն: Նշենք, որ շահողները մրցանակները ստանալու համար այցելելով Վիվառոյի գրասենյակ, իրենց գոհունակությունն էին արտահայտում կազմակերպիչներին և ցավով նշում, որ ակցիան ավարտվել է:
Բայց ավարտվել է Վիվառո Բլոտի միայն այս ակցիան, առջևում նախատեսվում են նոր, ավելի հետաքրքիր և գրավիչ
մրցաշարեր: Այնպես որ հետևեք մեր նորություններին, և շարունակեք խաղալ ձեր սիրելի Բլոտը:



