Թերեզա Մեյը ֆավորիտ է դարձել Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի պաշտոնի համար պայքարում
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի աշխատանքի եւ կենսաթոշակների նախարար Սթիվեն Քրեբը հրաժարվել Է երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարին մասնակցելուց հօգուտ ՆԳՆ-ի ղեկավար Թերեզա Մեյի:
Հուլիսի 5-ին Պահպանողական կուսակցությունից Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներն սկսել են թորիների նոր առաջնորդի ընտրությունների գործընթացը, որն Էլ կգլխավորի կառավարությունը:
Քվեարկությունը տեղի Է ունենում մի քանի փուլով, յուրալանչյուր փուլից հետո դուրս Է մնում ամենաքիչ թվով քվեներ ստացած թեկնածուն: Առաջինը դուրս Է մնացել պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսը:
Մրցարշավի ֆավորիտ Է համարվում ներքգործնախարար Թերեզա Մեյը. առաջին փուլում նա հաղթել Է բացահայտ առավելությամբ՝ ստանալով պահպանողական պատգամավորների 330 քվեներից 165-ը:
Էներգետիկայի նախարար Անդրեա Լիդսոմն առայժմ երկրորդ տեղում Է. նրան պաշտպանել Է 66 օրենսդիր:
48 քվեներով երրորդ տեղը մնացել Է արդարադատության նախարար Մայքլ Գոուվին, իսկ պայքարը դադարեցնել որոշած Սթիվեն Քրեբն զբաղեցրել Է չորրորդ տեղը՝ ստանալով ընդամենը 34 պատգամավորների պաշտպանությունը:
Քվեարկության հաջորդ փուլը կկայանա հուլիսի 7-ին, հաղորդել Է BBC-ն:



