Գյուղ տանող ճանապարհին աճած կանեփից թմրամիջոց էր պատրաստել
ОБЩЕСТВОԵրեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ թմրանյութ պատարստելու եւ իրացնելու փաստի առթիվ:
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատավական համակարգից՝ Արտեմ Կարապետյանը Արագածոտնի մարզի Արագած գյուղ տանող ճանապարհի շրջակայքում կանեփի բուսական զանգված էր քաղել, որից ապօրինի պատրաստել էր խոշոր չափի` 7.84 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց եւ 5.63 գրամ քաշով կանեփի բուսական մասնիկների եւ ծխախոտի մասնիկների խառնուրդ` 0.079 գրամ տետրահիդրոկանաբինոլ տեսակի թմրամիջոցի պարունակությամբ: Այնուհետեւ այն լցոնել էր «Ախթամար» գրառմամբ ծխախոտի գլանակի մեջ եւ Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Սասունցի Դավիթ արձանի հարակից տարածքում գտնվող վագոն-տնակում պատրաստված թմրամիջոցը իրացնելու նապատակով հյուրասիրել էր Հովհաննես Սարգսյանին:
Վերջինս մեղադրվում է Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի առաջին մասով եւ 268-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով: Առաջինը նախատեսում է երեքից յոթ տարի ժամկետով ազատազրկում: Երկրորդն էլ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



