ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է ահաբեկչություններն Իրաքում եւ Սաուդյան Արաբիայում
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 5-ին դատապարտել Է վերջին ահաբեկչական գրոհներն Իրաքում եւ Սաուդյան Արաբիայում, որոնք կատարվել են Իդ ալ Ֆիթր մահմեդական տոնի նախաշեմին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Մամուլի համար երկու՝ գործնականում նույնական հայտարարություններում Անվտանգության խորհրդի անդամները ցավակցություններ են հայտնել տասնյակ զոհվածների ընտանիքներին, ինչպես նաեւ Իրաքի եւ Սաուդյան Արաբիայի ժողովուրդներին եւ կառավարություններին: ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդգծել են, որ «այս սպանությունների համար պատասխանատուները պետք Է ենթարկվեն արդարադատության» եւ բոլոր երկրներին կոչ են արել համագործակցելու այս ուղղությամբ՝ միջազգային իրավունքի շրջանակներում իրենց հանձնառություններին համապատասխան:
Վերջին տվյալներով՝ ահաբեկչական գործողության հետեւանքով Բաղդադում զոհվել Է 250 մարդ: Ականապատված ավտոմոբիլը, որի ղեկի առջեւ եղել Է մահապարտ ահաբեկիչ, հուլիսի լույս 3-ի գիշերը պայթել Է մայրաքաղաքի Էլ Քառադայի շրջանում: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Հուլիսի 3 – 4-ը ահաբեկչական գործողությունների ալիք Է անցել Սաուդյան Արաբիայում: Մահապարտներն իրենց պայթեցրել են Ջիդդայում ԱՄՆ-ի Գլխավոր հյուպատոսության շենքի, թագավորության արեւելքի Էլ Քաթիֆ քաղաքում շիաների մզկիթներից մեկի, ինչպես նաեւ Մեդինայում Մուհամեդ մարգարեի մզկիթի մոտ: Նախնական տեղեկատվությամբ՝ այդ գրոհների հետեւանքով զոհվել են սաուդյան անվտանգության ուժերի չորս աշխատակիցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



