Իսրայելի կառավարության ներկայացուցիչը չարտասանեց «ցեղասպանություն» բառը
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի կառավարության ներկայացուցիչն անցյալ դարասկզբին իրագործված Հայոց ցեղասպանությունը «ողբերգական իրադարձություններ» կոչեց: Կնեսետի լիագումար նիստի ընթացքում, որում քննարկվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, առան պորտֆելի նախարար Ցախի Հանեգբին հայտարարեց, որ հասկանում է Կնեսետի անդամների ելույթների հետեւում թաքնված էմոցիաները:
Սակայն, ըստ «The Jerusalem Post»-ի, Հանեգբին չօգտագործեց եբրայերենում ցեղասպանություն նշանակող բառը:
Հիշեցնենք, որ Կնեսետի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քվեարկության չի դրվել: Կառավարությունն առաջարկել է հարցը քննարկել Կրթության հանձնաժողովում: Չնայած դրան՝ Կնեսետի խոսնակ Յոել Էդելշթեյնը կոչ է արել չանտեսել կամ չժխտել Հայոց ցեղասպանությունը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



