15 իրավիճակներ, որոնք կհասկանան միայն խիստ ծնողներ ունեցողները
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Հաստատ Ձեր կյանքում եղել է այնպիսի մի շրջան, երբ ծնողներն արգելում էին շատ բաներ անել: Սակայն ամենայն հավանականությամբ հիմա՝ հետ նայելով հիշում եք, թե ինչ խիստ էին Ձեր ծնողները և ժպտում եք:
Ահա 15 դեպքեր, որոնք հաստատ պատահած կլինեն Ձեզ հետ, եթե Ձեր ծնողները խիստ են եղել:

1. Ընկերների հետ որևէ տեղ ժամանակ անցկացնելուց հետո միշտ առաջինն եք տուն գնացել:
2. Ընկերներից մեկի տանը գիշերն անցկացնելու համար անհրաժեշտ է եղել 37 ժամ հոգեպես պատրաստվել, ընկերոջ ընտանիքի տոհմածառը մանրամասնորեն ներկայացնել, ամեն եղանակ կիրառել, որպեսզի հավատացնեք, թե անկողնում կլինեք ժամը 10-ին և չեք չարաշահի ալկոհոլը:
3. Եթե Ձեր ընկերները պլաններ են կազմել հենց նույն օրվա գիշերվա համար, ապա Դուք համոզված եք, որ ծնողները Ձեզ թույլ չեն տա գնալ հավաքույթին, քանի որ նրանցից 2-3 աշխատանքային օր է պահանջվում որոշում կայացնելու համար՝ թույլ տալ Ձեզ գնալ, թե ոչ:
4. Հայելու առջև փորձել եք, թե ինչպես եք Ձեր ծնողներից թույտվություն խնդրելու և պատասխաններ եք մտածել այն հարցերի համար, որոնք ամենայն հավանականությամբ խոսակցության ընթացքում կտան նրանք:
Ստիպված եք եղել խոսելուն սպասել այնքան ժամանակ, մինչև նրանք լավ տրամադրություն չունենան:
5. Երբեմն, մեծ բան խնդրելուց առաջ, խնդրող հայացքով ասել եք. « մոռացիր, միևնույն է ոչ ես ասելու», որպեսզի շահեք նրանց համակրանքը:
6. Ընկերներից մեկի տուն այցելելու համար թուլատվություն խնդրել եք մեկ, միայն մեկ անգամ: Երբեք չեք հասկացել այն ընկերներին, որոնք խորհուրդ են տվել « ևս մեկ անգամ խնդրել ծնողներին», չէ՞ որ դա ոչ մի բան չէր փոխելու:
7. Դուք պետք է ընտրություն կատարեիք կամ ուրբաթ, կամ շաբաթ երեկոյան հանդիպել ընկերների հետ, քանի որ ծնողները երկու օրվան ոչ մի կերպ համաձայն չէին լինի:
8. Անասելի խուճապի մեջ եք ընկել, երբ Ձեր ընկերները փոփոխել են պլանները 10 անգամ և Դուք ստիպված եք եղել Ձեր ծնողներին անընդհատ վերաբացատրել, թե ինչ եք պատրաստվում անել:
9. Հաստատուն կերպով ստել եք: Ամեն ինչի վերաբերյալ: Մինչև հիմա էլ ստում եք:
10. Երբեք չեք խոսել ծնողների հետ «կարևորի մասին»: Ամենայն հավանականությամբ նրանք Ձեր անկողնու մոտ «մարմնական փոփոխությունների» մասին գիրք են դրել և մնացած եզրակացությունները Ձեզ թողնել:
11. Անգամ այսօր Դուք չեք կարողանում հագնվել առանց մտածելու, թե ինչ կարծիք կունենային այդ հագուստի մասին Ձեր ծնողները: Միջին և ավագ դպրոցները 8-ամյա պատերազմ են եղել այն թեմաներով, թե ինչքան կարճ է Ձեր շրջազգեստը կամ ինչքանով են տեղին շապիկի վրա գրված բառերը:
12. Ականջի վրա ընդամենը մեկ անցք ունենալը միակ փոփոխությունն էր, որ կարող էիք անել Ձեր մարմնի հետ:
13. Անգամ չէր էլ կարելի մտածել մազերը որևէ գույնի ներկելու, դաջվածք կամ ականջի երկրորդ անցք ունենալու մասին:
14. Համբույրի տեսարանների ժամանակ միշտ փոխել եք հեռուստաալիքը, քանի որ վախեցել եք, թե ծնողները ներս կմտնեն:
15. Տարիներ շարունակ երազել եք ինքնուրույն պլաններ մշակելու մասին:



