Ակնհայտ է` այստեղ կոռուպցիա կա. Անահիտ Բախշյանը՝ Մարզահամերգային համալիրի վաճառքի մասին
ИНТЕРВЬЮ
Այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում Մարզահամերգային համալիրի վաճաrքի հետ կապված իր դիրքորոշումն է ներկայացրել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, հայտնում է Past.am-ը:
Ըստ տիկին Բախշյանի՝ սա անպատվաբեր և տգեղ գործարք էր: «Կառավարության համար բեռ էր, «վիզ դրած» ուզում էին ազատվել Մարզահամերգային համալիրից: Վաճառքի մասին տեքստն էլ շատ արհեստական էր և ոչինչ չասող: Ակնհայտ է, որ այստեղ կոռուպցիա կա»,- նշեց ավագանու անդամը:
Անդրադառնալով համալիրի գնորդին՝ Անահիտ Բախշյանը տարակուսանք հայտնեց: «Արմեն Զավենի Գևորգյանն ո՞վ է, ինչո՞վ է հայտնի, ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ ՍՊԸ-ին են վստահում Մարզահամերգային համալիրի պես կառույցը»,- ասաց բանախոսը: Տիկին Բախշյանը նաև հավելեց, որ Հայաստանում բոլորս գիտենք հարուստ մարդկանց անունները, բայց այս մարդն անհայտ է:
Խոսելով ելքերի և լուծումների մասին՝ բանախոսն ասաց, որ հաշտվել չենք կարող, բայց ի՞նչ արվեց փակ շուկայի համար, որ հիմա էլ բան արվի: «Հոգի, սիրտ ունե՞ս, կառավարությո´ւն, խղճիդ առաջ ո՞նց ես պատասխան տալու»,- տագնապած ասաց տիկին Բախշյանը:
Լևոն Փանոսյան




















































