Լավրովը անվանել է Սիրիայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի համար խնդրահարույց գոտին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանն ու ԱՄՆ-ը շարունակում են համակարգել իրենց գործողությունները Սիրիայում, որպեսզի տարբերակեն ընդդիմադիր խմբերին ահաբեկիչներից:
Riafan.ru-ն գրում է, որ այս մասին լրագրողներին է հայտնել ՌԴ արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ այսօր այսպիսի բաժանումը ամենուր չէ, որ ապահովված է: Նախարարը հատկապես մատնանշել է դրա բացակայությունը Հալեպում:
«Դա մեզ անհանգստացնում է:Կոնկրետ արդյունքների հաշվարկով հետագայում էլ կշարունակենք այդ համակարգումը»,-ընդգծել է Սերգեյ Լավրովը:
Բացի դրանից՝ նա հաղորդել է, որ ներկա պահին ամենօրյա կապը ՌԴ և ԱՄՆ զինվորականների միջև աջակցվում է Հմեյմիմ բազայի և Ամմանում ամերիկյան ներկայացուցիչների տեսակոնֆերանսի ձևաչափով, ինչպես նաև Հրադադարի ռեժիմի խախտումների արագ արձագանքման կենտրոնի աշխատանքների շրջանակներում: Կենտրոնը ստեղծվել է Մոսկվայի և Վաշինգթոնի կողմից՝ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի բաժանմունքի բազայի հիման վրա:
Աղբյուրը գրում է՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 3-ին սիրիական կառավարական զորքերը Հալեպից հյուսիս գտնվող Մալլայի գյուղացիական տնտեսությունները «մաքրել են» ծայրահեղականներից: Զինվորականներին հաջողվել է արգելափակել դեպի քաղաք ահաբեկիչների ճանապարհը:



