Էրդողանը մտադիր չէ հաշտվել Եգիպտոսի հետ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է Եգիպտոսի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, հայտնում է AFP–ն։
Անկարայի եւ Կահիրեի միջեւ հարաբերությունները վատթարացել էին Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո։ Իսրայելի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին մի շարք փորձագետներ ենթադրում էին, որ Անկարան կսկսի Եգիպտոսի հետ հաշտության ուղիներ փնտրել։
Սակայն Էրդողանն այսօր հայտարարել է, որ առաջիկա ժամանակներս Եգիպտոսի «բռնապետական ռեժիմի հետ հարաբերությունների ջերմացում ակնկալել պետք չէ»։ Նրա խոսքով՝ Անկարայի դիրքորոշումը Կահիրեի հարցում տարբերվում է Իսրայելի դեպքից։ «Մուրսիի եւ նրա կողմնակիցների դեմ դատավճիռը կեղծ է»,– ասել է նա՝ հավելելով, որ այդ մարդիկ իրենց եղբայրներն են, եւ իրենք չեն կարող ընդունել այդ որոշումը։



